
Հուլիսի 4-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ամառային կամավորական ծրագրի շրջանակներում ճանաչողական այցով Արցախ ժամանած Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) փորձնակներին։
Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, ինչպես նաև արտաքին քաղաքական խնդիրների լուծմանն ուղղված ԱԳՆ գործունեության առանձնահատկությունները։
ԼՂՀ արտաքին գործերի նախարարը նաև պատասխանել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին և ԼՂՀ միջազգային ճանաչման հեռանկարներին վերաբերող մի շարք հարցերի։