ՉԵՆ ՇՏԱՊՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ կանոնակարգի 113-րդ հոդվածը ստիպում է ԱԺ պատգամավորներին արտասահմանյան գործուղումներից վերադառնալուց հետո հանդես գալ հաշվետու ասուլիսով: Թեեւ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը հայկական պատվիրակության համար սկանդալներով լեցուն էր, սակայն Ստրասբուրգից վերադառնալուց հետո պատգամավորները չեն շտապում հանդիպել լրագրողների հետ: Ու սա այն դեպքում, երբ ԵԽԽՎ պատվիրակությունն այս հարցում մշտապես ամենապարտաճանաչն է եղել ու վերադառնալուց մեկ-երկու օր անց հանդես է եկել ասուլիսով: ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, ասաց, թե ինքը Ծաղկաձորում մասնակցում է կոնֆերանսի, եւս մեկ նման միջոցառում էլ պետք է տեղի ունենա չորեքշաբթի օրը: «Երբ ավարտեմ, ապա միգուցե եւ ասուլիս տամ»,-ասաց նա:




Լրահոս