Արագածոտնի մարզի Օթևան և Թթուջուր համայնքներում հուլիսի 3-ին կայացան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ:
Օթևան համայնքում առաջադրվել էին երկու թեկնածու ՝ անկուսակցական Գոհար Սայադյանը և Ջամալ Սալմոյանը: Վերջինիս Հանրապետական կուսակցությունն էր առաջադրել: Իսկ Թթուջուր համայնքում առաջադրվել էր չորս թեկնածու:
Իսկ թե ինչպես անցավ ընտրություններն Օթևանում ArmLur.am-ը փորձեց պարզել հենց Օթևանի նորընտիր գյուղապետ Ջամալ Սալմոյանից:
-Պարո՛ն Սալմոյան, ինչպե՞ս անցան ընտրությունները:
-Շատ լավ, 4 թեկնածուներից ընտրվել եմ ես: Ամեն ինչ շատ լավ ա անցել:
-Վարդավառի թոհուբոհը չխանգարե՞ց ընտրություններին:
-Չ՛է ,չէ ՛ոչ մի բան էլ չխանգարեց: Ընտրություններն անցել են շատ արդար ձևով:
-Իսկ մյուս թեկնածունները դժգոհություններ ունեի՞ն ընտրությունների արդյունքներից:
– Չէ ինչ դժգոհություն պիտի ունենան: Հանձնաժողովը ոստիկանների հետ նորմալ հսկել են ընտրությունը:
– Արդյո՞ք տարաձայնություններ չառաջացան Ձեր և Ձեր եղբոր կնոջ միջև. չէ որ նա էլ էր առաջադրվել ընտրություններում:
-Ինչ պիտի լիներ, եկավ շնորհավորեց, որ իր ա տագրն ա ընտրվել:
-Իսկ քանի՞ գյուղացի էր Ձեզ ընտրել:
– Ես անցել եմ ընտրություններում 22 ձայնով:Դ ե մեր գյուղի համար կարծում եմ նորմալ ա:
Նորընտիր համայնքի ղեկավարը մեզ հետ զրույցում նշեց, որ գյուղն ունի մոտավորապես 110 բնակիչ: Այս պահի դրությամբ գյուղում ապրում են 50-60 ընտանիքներ: Մնացածը մեկնել են արտագնա աշխատանքի:
Լիդա Եղիազարյան