
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքի տեղեկություններով` շաբաթ օրը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ:
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրությունում մասնավորապես ասվում է. «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Մինսկի խմբի համանախագահների` ԼՂ-ի կարգավորմանն ուղղված հետագա քայլերի հարցը, Հայաստանի, Ռուսաստանի, և Ադրբեջանի նախագահների` Պետերբուրգում հունիսի 20-ին կայացած հանդիպման արդյունքները զարգացնելու նպատակով»: