ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը շաբաթ օրը Վայոց Ձորի մարզ կատարած այցի ժամանակ եղել է նաեւ «Ջերմուկ ռեզորթ» հանգստյան տան շինհրապարակում: Ըստ Ս. Սարգսյանի լրատվական ծառայության հաղորդագրության՝ նա «Ջերմուկ ռեզորթ» հանգստյան տան շինհրապարակում ծանոթացել է իրականացված ներդրումներին, ընթացիկ աշխատանքներին, որոնք, ըստ ծրագրի, կավարտվեն 2014թ. տարեվերջին: Շինհրապարակ Ս. Սարգսյանի այս այցը, թերեւս, պատահական չէ. բանն այն է, որ հյուրանոցային այդ համալիրը, ըստ շրջանառվող լուրերի, պատկանում է անձամբ ՀՀԿ ղեկավարին: Սակայն ներդրումներն իրականացրել է Վայոց Ձորի նախկին մարզպետ, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Սարգսյանը: Ընդ որում, այդ հանգստյան տունը կառուցելու համար Ջերմուկում բավական ծառահատումներ իրականացվեցին: Այնպես որ, Ս. Սարգսյանն այդ շինարարությամբ հետաքրքրվել է հանուն իր բիզնեսի:




Լրահոս