ՊՆ-Ի ՓՈՂԸ ՉԻ ՎԵՐՑՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2013թ. մայիսի 15-ին Նոյեմբերյանի N զորամասում սպանված Լյուքս Ստեփանյանի գործը շուտով կմտնի դատարան: Այս մասին երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց սպանված զինվորի հայրը՝ Աշխարհիկ Ստեփանյանը: «Որդուս կրակած տղային՝ Վարդան Խաչատրյանին, հոգեբուժարանում ստուգել են ու ասել, որ իր մոտ ամեն ինչ կարգին է»,-ասաց նա՝ հավելելով, որ ՊՆ-ն իրենց ընտանիքին որդու մահից հետո 2 մլն դրամ փող է հատկացրել, ինչը իրենք միչ օրս չեն էլ վերցրել: «Ես իրենց ասացի՝ այդ գումարի վրա մի քի՛չ էլ ավելացրեք, մեր գյուղի գերեզմաններ տանող ճանապարհը վերանորոգենք, թե չէ իմ սիրտը չի տանում՝ էդ փողն ուտեմ»,-«Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց Ա. Ստեփանյանը: Նշենք, որ Լյուքսին կրակած Վարդան Խաչատրյանի հարազատները միչ օրս չեն տեսել նրան, չեն զրուցել հետը ու չգիտեն կատարվածի մանրամասները:




Լրահոս