
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ ռուս զբոսաշրջիկների հոսքը Թուրքիա աճում է՝ հարաբերությունների կարգավորման ֆոնին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ռուսաստանի և Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման հարցով մեր քաղաքականությունը դրական արդյունքներ է տալիս»,-հայտարարել է Յըլդըրըմը:
«Մենք վերադարձրեցինք Ռուսաստանի հետ նախկին հարաբերությունները: Զբոսաշրջային ոլորտում, որում մենք լուրջ ճգնաժամի հետ էինք բախվել, Ռուսաստանը հանեց սահմանափակումները, ռուս զբոսաշրջիկները սկսեցին այցելել Թուրքիա: Մենք շարունակում ենք միջոցներ ձեռնարկել տուրիզմի զարգացման հարցով»,-հավելել է նա՝ ելույթ ունենալով Թուրքիայի կառավարության նիստի ժամանակ: