«Եվրամիությունը կանգնած է շատ հստակ երկընտրանքի առաջ՝ ձե՞ւն է իրենց համար կարեւոր, թե՞ բովանդակությունը: Եթե բովանդակությունը՝ բազմաթիվ համագործակցության ծրագրեր կան, որ կարող ենք շարունակել»:
Հանրապետականներին եթե լսենք, ապա կստացվի, թե աշխարհն իրենց շուրջն է պտտվում, ամենուր իրենք են պայմաններ թելադրում, իսկ ԵՄ-ի կամ ՄՄ-ի նման խոշոր կառույցները ընդամենը պետք է շարժվեն ՀՀԿ-ի դրած պայմաններով եւ ամեն անգամ լուրջ երկընտրանքների առջեւ կանգնեն: Լավ, եթե այդպիսի հզոր ուժ են, որ իրենք են պայմաններ թելադրում, ապա ինչո՞ւ է իրենց կողմից ղեկավարվող երկիրն այսօր նման ողորմելի վիճակում, ինչո՞ւ է այդ երկրի ժողովուրդը փախչում երկրից, մնացողներն էլ` դժգոհում ապաշնորհ ու թալանչի իշխանություններից, իսկ իրենց ղեկավարն էլ` ամեն անգամ խայտառակվում միջազգային հարթակներում: