ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ եթե Հայաստանը չանդամակցեր Եվրասիական տնտեսական միությանը, ապա մեր տնտեսության վիճակն ավելի վատ կլիներ: Նրա բերած հիմնական փաստարկներն այն են, որ վերջին երկու տարիներին հաստատված աշխարհաքաղաքական պայմաններում, միեւնույն է, Հայաստանի տնտեսության վիճակը վատ էր լինելու:
Բայց ողջ խնդիրն այն է, որ երբ ԵՏՄ-ի անդամակցությունը դեռ քննարկվում էր, ՀՀ իշխանությունները միաբերան պնդում էին, որ այդ քայլը մեր տնտեսությանը զարգացման մեծ խթան է տալու: Այն ժամանակ, թերեւս, նույն Վաչե Գաբրիելյանը դիտմամբ կամ պատահմամբ մոռացել էր էներգակիրների գների նվազման եւ դրա արդյունքում Ռուսաստանի բնակչության եկամուտների նվազման մասին: Բայց անգամ այս պայմաններում գործող իշխանությունները փորձում են արդարանալ, թե իբր, միեւնույն է, միանայինք-չմիանայինք, վիճակը վատ էր լինելու:
Նկատենք, որ Հայաստանի քաղաքական կյանքի ամենամեծ խնդիրը ստախոսության՝ նման երեւույթներն են: Ի վերջո, ՀՀ պաշտոնյաները երբ պետք է գիտակցեն, որ իրենք պատասխանատվություն են կրում իրենց ասածների համար: Երբ ասում են, որ ԵՏՄ-ին անդամակցությունը տնտեսապես ձեռնտու է, բայց հետագայում հակառակն է ապացուցվում, պետք է բոլորով ասպարեզից հեռանան, այդպես ավելի ազնիվ է: Թեեւ մեր օրերում ազնվության մասին հիշատակումները հեքիաթների ժանրից են» :
Մանրամասները` տեսանյութում