Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Լիոնել Մեսսիի` Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելու որոշումը։
«Մեսսին չափազանց բարդ որոշում է կայացրել, ու մարդիկ պետք է ընդունեն դա։ Նա սովոր չէ պարտությունների ու հիասթափությունների, նույնիսկ եթե դա երկրորդ տեղն է։ Սակայն չիրացրած 11 մետրանոցը քեզ վատ ֆուտբոլիստ չի դարձնում։
Ինձ համար ցավալի է տեսնել Մեսսիին արտասվելիս։ Հույս ունեմ, որ նա կվերադառնա հավաքական, քանի որ այն նրա կարիքն ունի»,- նշել է Ռոնալդուն: