«Զարուհի Փոստանջյանի փոխարեն պետք է բարոյական պատասխանատվություն կրեն նրա կուսակից ընկերները»:
Հետաքրքիր է, իսկ երբ ՀՀԿ-ի տարբեր ներկայացուցիչներ պարբերաբար աչքի են ընկնում իրենց խուլիգանական եւ պատիվ չբերող արարքներով, ինչո՞ւ այդ ժամանակ նույն Սամվել Նիկոյանը եւ նրա նմանները չեն ասում, թե բարոյական պատասխանատվություն պետք է կրեն բոլոր ՀՀԿ-ականները, այլ, ընդհակառակը, ասում են, թե դա անհատի խնդիրն է: Իսկ ինչո՞ւ «Ժառանգության» դեպքում դարձավ բոլոր կուսակիցների խնդիրը: Կամ արդյոք իրավունք ունի բարոյական պատասխանատվությունից խոսել մի մարդ, որը փաստացի վիժեցրեց մարտի 1-ի հարցերով զբաղվող հանձնաժողովի կայացման գործը: