Ռուսաստան խաղող արտահանելու մասին պայմանավորվածությունը Թուրքիայի դեմ պատժամիջոցների վերացումից հետո կարող է ի չիք դառնալ. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Թուրքիայի դեմ ռուսական պատժամիջոցների վերացումը որոշակի հետևանքներ է ունենալու դեպի Ռուսաստան գյուղմթերքներ արտահանող ընկերությունների վրա:

Մեր տեղեկություններով՝ կարող են ի չիք դառնալ ձեռք բերված պայմանավորվածությունները: Մասնավորապես, խոսքը վերաբերում է խաղողի արտահանումներին: Մեր տեղեկություններով, արտահանող ընկերություններն արդեն պայմանավորվածություններ ունեին ռուսական կողմի հետ խաղողի արտահանումների ծավալները կտրուկ մեծացնելու վերաբերյալ:

Խնդիրն այն է, որ մինչև պատժամիջոցները Թուրքիան հսկայական քանակությամբ խաղող էր արտահանում Ռուսաստան, և եթե պատժամիջոցները մնային, ապա հայկական խաղողի համար մեծ հեռանկարներ կբացվեին: Եթե, օրինակ, անցած տարի ՀՀ-ից ՌԴ արտահանվել էր մոտ 5 հազար տոննա խաղող, ապա այս տարվա աշնանն այդ ցուցանիշը կարող էր աճել երկուսից մինչև երեք անգամ: Բայց դրա համար պետք էր, որ պատժամիջոցները շարունակվեին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս