Վերին Լարսի անցակետի փակվելուց հետո ռուսական ավիափոխադրողները միլիոնավոր դոլարների գերշահույթ են ստանում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերին Լարսի անցակետի փակվելուց հետո, երբ պարզ դարձավ, որ այն դեռ երկար չի գործելու, Հայաստանից դեպի Ռուսաստան ավիատոմսերը կտրուկ թանկացել են: Մասնավորապես, մինչ այս Երեւան-Մոսկվա չվերթի ավիատոմսը վաճառվել է 51-ից 52 հազար դրամով: Այժմ նույն տոմսը հնարավոր է գնել 68-ից 95 հազար դրամով: Իսկ Երեւան-Սոչի ավիատոմսը մինչ Վերին Լարսի անցակետի բացումն արժեցել է 43 հազար դրամ, այժմ այդ նույն տոմսը հնարավոր է գնել 78 հազար դրամով: Ի՞նչ է անում Արտակ Շաբոյանի գլխավորած տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը:

«Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ ասացին, որ հանձնաժողովը դիմել է ՌԴ հակամենաշնորհային ծառայությանն ու ԵԱՏՄ մրցակցության եւ հակամենաշնորհային կարգավորման հարցերով հանձնաժողովին՝ խնդիրն ուսումնասիրելու համար: Այսպիսով՝ մինչ «խնդիրը կուսումնասիրեն», այդ ժամանակ արդեն Վերին Լարսի անցակետը կբացվի, իսկ ռուսական ավիափոխադրողներն էլ տասնյակ միլիոն դոլարների գերշահույթ կստանան` մեր պետության ականջներից «լապշա կախելով»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս