«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ «Ժառանգություն» կուսակցությունը քննարկում է Գյումրիի և Վանաձորի քաղաքապետի ընտրություններին «Գալա» Հ/Ը հիմնած «Գաղափարակից լիբերալների ալյանս» կուսակցության հետ դաշինքով մասնակցելու հարցը: Այս լուրը մեզ հետ զրույցում հաստատեց «Գալա»-ի ղեկավար Վահան Խաչատրյանը:
«Այո, իմ կողմից նման առաջարկություն եղել է և՛ «»Ժառանգությանը, և՛ ՀԱԿ-ին: Այլ կուսակցությունների էլ ենք առաջարկել, բայց դեռ չեմ ուզում մանրամասնել»,- մեզ հետ զրույցում ասաց Վահան Խաչատրյանը: Նրա խոսքով՝ ճիշտ աշխատանք տանելու դեպքում իրենք կարող են հատկապես Գյումրիում հաղթել, քանի որ այդ քաղաքում ընտրողների գերակշիռ մասն ընդդիմադիր է: Խաչատրյանը, սակայն, չասաց, թե դաշինքի դեպքում ով է լինելու քաղաքապետի իրենց թեկնածուն»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: