Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պաշտպանության գործերի կոմիտեն կոչ է արել ընդլայնել ռուս պաշտոնյաների դեմ պատժամիջոցները: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ասվում է Ռուսաստանի և բրիտանական անվտանգության վրա նրա ազդեցության մասին զեկույցում:
Զեկույցում նշվում է, որ Ուկրաինայի և Ղրիմի հետ կապված իրավիճակից հետո սահմանված եվրոպական պատժամիջոցները Ռուսաստանին տնտեսական վնաս հասցրեցին, սակայն չհանգեցրեցին ռազմական զարգացման գործում Մոսկվայի ներդրումների նվազեցմանը:
Զեկույցի հեղինակներն աջակցում են պատժամիջոցները երկարաձգելու՝ Եվրամիության որոշումն ու գրում կառավարությանը դիմելու մտադրության մասին:
Եվրամիությունը մինչև 2017թ. հունվարի վերջ երկարաձգել էր հակառուսական պատժամիջոցները: