Արա Աբրահամյանը կժամանի Հայաստան. ինչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը շարունակում է Հայաստանի մարզերում «Ազգային միասնություն շարժման» անվան տակ գրասենյակներ բացել: Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ, Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել՝ ինչ նպատակով են այդ գրասենյակները բացում:

«Մոտ օրերս կլինի ներկայացուցչական ժողով, Արա Աբրահամյանն էլ մասնակցելու է, այնտեղ բոլոր հարցերի պատասխանը կտանք:  Նպատակը մենք վաղուց ենք հայտնել, որևէ նորություն չենք ասում, ընդհանուր առմամբ երկրի տնտեսական զարգացման խնդիրներին է նվիրված»,- ի պատասխան՝ ասաց Սարգսյանը:

Նկատենք, որ այդ գրասենյակներում մարդկանց ոչինչ չեն ասում կուսակցություն ստեղծելու մասին, և մարդիկ հույս ունեն, որ իրենք կկարողանան Աբրահամյանի հաշվին գումար վաստակել:

Հիշեցնենք, որ Արա Աբրահամյանը վերջերս կուսակցություն ստեղծելու մասին էր հայտարարել, ինչը սակայն տապալվեց: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Աբրահամյանին անձամբ Սերժ Սարգսյանն է հասկացրել, որ ավելի լավ կլինի` Հայաստանի քաղաքական դաշտ մտնելու մտքից հրաժարվի:

Նա այդ մասին հայտարարել էր դեռևս հոկտեմբերին և ներկայացրել, թե ինչու է նման ցանկություն հայտնել: «Իշխանափոխություն, իհարկե, չեմ ուզում: Ես ուզում եմ ընտրությունների մասնակցեմ»:  Եվ նրա այս հայտարարության տակ «Ազգային միասնություն շարժման» անվան տակ գրասենյակներն են բացվում, սակայն այդպես էլ ոչ մի խոսք քաղաքականության մասին:

Արա Աբրահամյանը նաև  չէր ցանկանում իր կուսակցության համար անհրաժեշտ ողջ ֆինանսավորումը միանձնյա իրականացնել, քանի որ շատ լավ հասկանում էր, որ այդ նախաձեռնությունն առավել քան ռիսկային է, եւ հնարավոր է՝ իր նորաստեղծ կուսակցությանը չհաջողվի 2017-ի ԱԺ ընտրություններում մանդատ ստանալ, և ձեռնարկը տապալվի: 

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս