Զբաղված օրվա ավարտին այնպիսի մեծ ցանկություն է առաջանում շուտ գնալ տուն և պառկել անկողնում…Սակայն այդ ցանկությունը կարող է չիրականանալ, քանի որ Դուք ոտքերի ցավեր ունեք և ձեր ոտքերը հաճախ կծկվում են: Այդ կծկումները հատկապես ծանոթ են սպորտսմեններին և հղիներին…
Ձեզ ենք ներկայացնում մի քանի փորձված միջոց, որոնք կօգնեն Ձեզ ազատվել ոտքերի գիշերային կծկումներից:
Օճառ
Ամենահեշտ միջոցն օճառն անկողնում ոտքերի տակ դնելն է, սակայն ավելի լավ է այն դնեք սավանի տակ: Կարող եք նաև պարզապես դնել ծածկոցի տակ: Անհավանական է, բայց դա աշխատում է: Բացի այս ամենից, եթե ոտքերի սպազմը անհանգստացնում է նաև ցերեկը, կարող եք այդ ցավոտ տեղին դնել մի կտոր օճառ և այն կօգնի Ձեզ:
Աղային լուծույթ
Սպազմի պատճառ կարող է լինել նաև մարմնի ջրազրկումը, սակայն դրա հետ մեկտեղ գիշերը շատ ջուր խմելը ցանկալի չէ: Այստեղ օգնության կարող է հասնել աղային լուծույթը. չէ՞ որ նրա մեջ մեծ քանակությամբ աղ կա:
Բանան
Ոտքերի ցավերը կանխելու համար, կարող եք նաև ուտել բարձր կալիում ունեցող սննդամթերք: Դա կարող է լինել բանանը, թուզը, նեկտարինը, կաղամբը կամ ծովային ձուկը:
Տաք վաննա
Եթե օրվա ընթացքում շատ եք քայլել և հոգնել եք, ապա ձեզ կօգնի գիշերային տաք վաննան: Իսկ եթե դուք չունեք այդ հնարավորությունը, ապա ձեր ոտքերին դրեք տաք թրջոց: Այն նույնպես կօգնի Ձեզ: