ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՅԼԵՎՍ ԳԱՂՏՆԻՔ ՉԷ
Երգչուհի Հասմիկ Կարապետյանն այլեւս գաղտնի չի պահում իր սիրելիին: Հասմիկի ընտրյալը երաժիշտ, դիջեյ, պրոդյուսեր Շանթ Կիրմիզյանն է, որը բնակվում է Դետրոյթ քաղաքում: Շանթն օրեր առաջ է մեկնել Հայաստանից, իսկ հայրենիքում գտնվելու ընթացքում շատ ժամանակ է անցկացրել սիրելիի՝ Հասմիկի հետ: Երգչուհու խոսքով՝ ընտրյալի` այստեղ լինելու ընթացքում հասցրել են իրար ավելի լավ ճանաչել, այցելել են տեսարժան ու ժամանցի տարբեր վայրեր ինչպես Երեւանում, այնպես էլ քաղաքից դուրս… «Այժմ շատ երջանիկ եմ, սիրում եմ ու սիրված եմ, թե հետագայում ինչ կլինի, միայն Աստծուն է հայտնի: Կցանկանամ, որ ամեն ինչ իր տրամաբանական հունով ընթանա, ինչո՞ւ ոչ, նաեւ նոր կյանքի սկիզբ դառնա»,-նշել է Հասմիկն իր հարցազրույցներից մեկում:

ԱՄՈՒՍՆԱՑԱՆ
Օրեր առաջ ամուսնացան երգահան, հեռուստահաղորդավարուհի Մարինա Թագակչյանը եւ կինոօպերատոր Ալեքսանդր Քալանթարը: Զույգը ծանոթացել է «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունում աշխատելու ընթացքում: Մարինան այժմ էլ շարունակում է հաղորդումներ վարել, իսկ Ալեքսանդրը տեսախցիկները փոխարինել է համակարգիչներով եւ զբաղվում է համակարգչային ծառայությունների մատուցման բիզնեսով: Նրանք արդեն 3 տարի է՝ միասին են, սակայն չէին շտապում ամուսնանալ, քանի որ իրենց ուզած հարսանիքը կազմակերպելու համար ֆինանսական միջոցները չէին բավականացնում: Հարսանեկան արարողությանը ներկա են եղել շուրջ 120 հյուրեր, այդ թվում՝ Աիդա Սարգսյանը մայրիկի եւ դստեր հետ, Գոհար Հովհաննիսյանը, Մհերը, Համլետ Գեւորգյանը, Ներսիկ Իսպիրյանը, Սիրանուշ Գալստյանը եւ այլք, իսկ խնջույքի թամադան է եղել հաղորդավար Տիգրան Հարությունյանը, ում հետ Մարինան վարում է «Մաեստրո շոու» հեռուստածրագիրը:

ԵՐԿՎՈՐՅԱԿ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ
Ալլա Պուգաչովան եւ Մաքսիմ Գալկինը տասը տարի միասին ապրելուց հետո՝ միայն 2011-ին, որոշեցին օրինականացնել իրենց հարաբերությունները: Իսկ ահա օրերս 64-ամյա երգչուհին եւ 37-ամյա շոումենը երկվորյակներ են ունեցել` տղա եւ աղջիկ: Երեխաներին լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը: Նորաթուխ ծնողներն արդեն իսկ անուններ են ընտրել իրենց բալիկների համար՝ Ելիզավետա եւ Գարրի:




Լրահոս