
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ հուլիսի վերջին կամ օգոստոսին կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Սոչիում ՌԴ և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների հանդիպման արդյունքներով՝ մենք համաձայնության եկանք երկու պետությունների ղեկավարների հանդիպման անհրաժեշտության շուրջ»,-հայտարարել է Էրդողանը:
Նրա խոսքով՝ հանդիպումը կկայանա այս ամսվա վերջին կամ օգոստոսին՝ մինչ G8-ի գագաթաժողովը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Պուտինն ու Էրդողանը նախատեսվածից շուտ կհանդիպեն: