
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Այս մասին, ինչպես գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները, հայտնել են Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունում:
Էրդողանը շնորհավորել է ադրբեջանցի ժողովրդին Ռամադանի տոնի կապակցությամբ և բարեկեցություն մաղթել:
Էրդողանն ու Ալիևը նշել են բոլոր ոլորտներում երկու երկրների միջև եղբայրական և բարեկամական հարաբերությունների հաջող զարգացումը: