Ղարաբաղյան բանակցությունների մանրամասներին տեղյակ չեմ, քանի որ դա շատ նեղ շրջանակներում է հայտնի: Բանակցությունների մասին տեղյակ ենք այնքանով, որքանով հրապարակվում է այդ մասին: ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը:
Նա ընդգծեց` չի կարծում, թե Ղարաբաղի հարցում մի այնպիսի որոշում կկայացվի, որի մասին շատերը նույնիսկ տեղյակ էլ չի լինի: «Հանրապետության նախագահը բազմիցս նշել է, որ, եթե որևէ որոշում կայացվի, ապա այդ որոշումը պետք է համաձայնեցվի խորհրդարանիւ և Ստեփանակերտի հետ», – հավելեց նա:
Հարցին`որը կլինի ձեր դիրքորոշումը, եթե Ազգային ժողով բերվի մի նախագիծ, որն իր մեջ կներառի նաև տարածքների զիջման կամ փոխզիջման հարցը, Թորոսյանը նշեց. «Զիջումներ կամ փոխզիջումներ, դա որևէ խաղաղության հաստատման տարր է: Բայց այստեղ խոսքը գնում է այն մասին, թե ինչ զիջումների մասին է խոսքը, և ինչ ենք մենք ստանում դրա դիմաց. այդ դեպքում կորոշեմ: Սկզբունքորեն պատերազմի ուժով արյամբ թափված որևէ մետր հող վերադարձնելու կողմնակից չեմ»:
Մանրամասները` տեսանյութում