Ժամը 21:00-ի դրությամբ ազատ են արձակվել 70 դատապարտյալներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի “Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին” որոշման համաձայն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հոկտեմբերի 10-ին, ժամը 21:00-ի դրությամբ, ազատ են արձակվել 70 դատապարտյալներ: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:
 
“Արթիկ” ՔԿՀ – 1,
“Էրեբունի” ՔԿՀ – 44,
“Կոշ” ՔԿՀ – 5,
“Վարդաշեն” ՔԿՀ – 6,
“Դատապարտյալների հիվանդանոց” ՔԿՀ – 4,
“Սևան” ՔԿՀ – 2,
“Աբովյան” ՔԿՀ – 5, (կին դատապարտյալ)
“Հրազդան” ՔԿՀ – 3,
 
Համաներման կիրառմամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից առ այսօր ազատ են արձակվել 462 դատապարտյալներ:




Լրահոս