Այսօր Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Մ. Սարգսյանին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու և Հ. Բադալյանին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու մասին.
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով ՝ որոշում եմ.
1. Մնացական Սարգսյանին ազատել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով և հիմք ընդունելով “Դատախազության մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը` որոշում եմ.
Հրաչյա Բադալյանին նշանակել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ: