“Հրապարակը” գրում է, որ դատական կարգադրիչների գործը կարող է հետաքրքիր ավարտ ունենալ:
“Մեր տեղեկություններով, առաջիկայում գործով մոտ 2 տասնյակ մեղադրյալներն ընդունելու են մեղքը, վերականգնելու են պետությանը պատճառած վնասը եւ համաներմամբ ազատ են արձակվելու: Գործն էլ դրանով կփակվի:
Նշենք, որ վնասի չափն էականորեն նվազեցվել է, եւ նախկին 300 միլիոն դրամի փոխարեն այն ներկայում կազմում է մոտ 60 միլիոն դրամ, որից արդեն իսկ մոտ 45 միլիոն դրամը վերականգնվել է: Առաջիկա օրերին կվերականգնվի մնացածը, եւ բոլորը, այդ թվում նաեւ կարգադրիչների ծառայության պետ, դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արմեն Մովսիսյանը, կհայտնվեն ազատության մեջ:
Իսկ դեպարտամենտի արդեն նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանն այս գործով ջրից չոր դուրս կգա` կատարված չարաշահումների համար վճարելով միայն պաշտոնի կորստով:
Մանրամասներն՝ այսօրվա համարում