
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնեցին, որ գիշերը տեղացած հորդառատ անձրևի պատճառով, ելնելով անվտանգությունից, Լարսի սահմանային անցակետի փորձնական բացումը 4×4 թեթև մարդատար ավտոմեքենաների համար հետաձգվել է։
Նախնական տվյալներով ավտոճանապարհը փորձնական կբացվի հուլիսի 6-ին։
Իրավիճակի փոփոխության դեպքում՝ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն