Բուզանդ փողոցի մի հատվածն ամբողջությամբ անանցանելի է: Ինչպես հայտնում է մեր թղթակիցը, այնտեղ ծառահատման աշխատանքներ են կատարվում: Նրա փոխանցմամբ` քաղաքապետարանի աշխատակիցը, ով չի ցանկացել ներկայանալ, ցույց է տվել քաղաքապետի որոշումը չորացած ծառերը կտրելու վերաբերյալ:
ArmLur.am-ի հետ զրույցում աշխատակիցներից մեկն էլ նշեց, որ չորացած ծառերը չկտրելը կարող է վտանգավոր լինել և վայր ընկնել մեքենաների վրա:
Բացի այդ չորացած ծառերը կտրվելու են և հանձնվելու կարիքավորներին:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: