“Մեծ հարգանքով եմ վերաբերվում Հայաստանի վարչապետին, բայց նրան խորհուրդ կտայի ուշադիր կարդալ այն համաձայնագիրը, որն ինքը ցանկանում էր ստորագրել ԵՄ-ի հետ”,- “Առավոտ” թերթի հետ բացառիկ հարցազրույցում ասել է Մաքսային միության նախկին պատասխանատու քարտուղար, ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը։
Այս մասին գրում է թերթը եւ հավելում. “Պարոն Գազեւից հետաքրքրվեցինք՝ ինչպես են պատրաստվում աշխատել մի պաշտոնյայի հետ, ով սկզբունքորեն դեմ էր Հայաստանի՝ այդ համակարգում ընդգրկվելուն։ “Եթե Հայաստանի վարչապետն ուշադիր կարդար, թե ինչ է ինքը պատրաստվում շնորհել Բրյուսելին, որ պատրաստվում է հրաժարվել Հայաստանի սուվերենությունից՝ այն ստորադասելով առեւտրատնտեսական հարաբերություններին, ես կարծում եմ նա կվերանայեր իր մոտեցումներըե”,- մեջբերում է “Առավոտը”:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում