Հրապարակ. Գրիգորյան եղբայրները սեփականաշնորհել են Արարատը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Երեկ Արամայիս Գրիգորյանը նշանակվեց Արարատի մարզպետ։ ,Ավշարիե Գրիգորյան եղբայրներն Արարատում իրենց հաղթական կարիերան ու բիզնեսն սկսել են Վազգեն Սարգսյանի “օրոք” և օգնությամբ. Վազգենի հայրն ու Գրիգորյանների հայրը օղու համատեղ արտադրություն են ունեցել, հոկտեմբերի 27-ից հետո, մեր աղբյուրների փոխանցմամբ, Գրիգորյանները ,վերցրելե են այդ բիզնեսը և սկսել են միայնակ տնօրինել “Հիսուն-հիսուն” օղու արտադրությունը՝ սահուն կերպով դառնալով Քոչարյանի ներկայացուցիչը մարզում։ Մինչ այսօր Սարգսյանների, նրանց կողմնակիցների, մասնավորապես Մանվել Ղազարյանի (“Վեդի Ալկո”) և Գրիգորյանների հարաբերությունները բարդ են։
 
ՀՅԴ-ին տևական հարելուց, նրանց քվոտայով նախարար դառնալուց հետո Գրիգորյանները վերջին տարիներին զինվորագրվել են հանրապետականներին և ջերմեռանդ պայքարել հանուն Սերժ Սարգսյանի։ Սակայն ասում են՝ Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ Էլ համապատասխան հարգանք են դրսևորել, երբ վերջինս ընտրական-հետընտրական այցերով գտնվել է Արարատի մարզում։ Գրիգորյանները 4 եղբայր են. երրորդ եղբայրը՝ Սուրիկ Գրիգորյանը, տևական ժամանակ եղել Է Ավշարի գյուղապետը։ Վերջին ընտրությունների ժամանակ թույլ չեն տվել, որ նա ընտրվի, Գրիգորյանները գյուղապետարանի հաշվապահին դարձրել են գյուղապետ, սակայն արդեն մի քանի ամիս է, ինչ վերջինս գրեթե չի երևում գյուղապետարանի “կողմերում”, ըստ ավշարցիների՝ գյուղապետարանի կնիքը նախկին գյուղապետի՝ Սուրիկի որդու ձեռքին Է։ Ընդհանրապես՝ Արարատում ցանկացած ընտրության ժամանակ վճռորոշ Է եղել Գրիգորյանների կարծիքը”,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս