Ինչպես հայտնի է` հուլիսի 1-ին Գյումրիում կայացել է նորաստեղծ «Գաղափարակից լիբերալների ալյանս» (ԳԱԼԱ) կուսակցության հիմնադիր համագումարը, որի ժամանակ ներկայացվեցին նորաստեղծ կուսակցության հետագա անելիքներն ու ծրագրերը: Դեռ այդ օրը պարզ դարձավ, որ կուսակցությունն առաջիկա ՏԻՄ ընտրություններին ցանկանում է մասնակցել և պատրաստ է հանդես գալ նույնիսկ միասնական թեկնածուով:
Այդ օրը «ժառանգություն» կուսակցության Շիրակի մարզի տարածքային պատասխանատուն մեզ հետ զրույցում նույնպես չբացառեց, որ իրենք կարող են ՏԻՄ ընտրություններին մասնակցել միասնական թեկնածուով և դեմ չէր նաև հենց ԳԱԼԱ-ի հետ համագործակցությանը:
Եվ այժմ չի բացառվում, որ նորաստեղծ ԳԱԼԱ կուսակցությունը և «Ժառանգությունը» միասնական թեկնածուով մասնակցեն հոկտեմբերին սպասվող Գյումրիի քաղաքապետի ընտրություններին։ Հիշեցնենք, որ Գյումրիի քաղաքապետի ընտրությունները հոկտեմբերի 2-ին են։ Թեեւ խորհրդարանական ու արտախորհրդարանական գրեթե բոլոր առանցքային ուժերը մասնակցելու վերաբերյալ հայտարարել են, սակայն ձեւաչափը դեռեւս քննարկվում է։