Ժողովուրդ. Մուրադ Մուրադյանը Գերմանիայի Բունդեսթագի անդամներին հրավիրել է հաց ուտելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“ԱԺ Հայաստան–Գերմանիա պատգամավորական բարեկամական խմբի անդամները երեկ հանդիպել են Գերմանիայի Դաշնության Բունդեսթագի անդամների հետ։ Ինչպես պատմում են “Ժողովուրդ”–ի աղբյուրները, հանդիպման վերջում ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանը հանկարծ հանդիսավոր կերպով ձայնի իրավունք Է խնդրել ու գերմանացի պատգամավորներին շնորհակալություն հայտնել Բեռլինի պատի քանդման տարեդարձի միջոցառումներին մասնակցելու նպատակով իրենց Գերմանիա հրավիրելու համար։
 
“Շնորհակալություն մարդկային վերաբերմունքի համար,-ասել է նա ու շարունակել,–կլինի՞ երեկոյան ձեզ հաց ուտելու հրավիրեմ։ Դուք ընտրեք ռեստորանը, և գնանքե։ Գերմանացիները քաղաքավարի կերպով մերժել են Մուրադյանի հրավերը, իսկ հայ պատգամավորները, այդ թվում ՀՀԿ-ականները, չեն կարողացել թաքցնել իրենց ծիծաղը։ 
 
Մանրամասները՝ “Ժողովուրդ”-ի այսօրվա համարում




Լրահոս