ՉԻ. 59-ամյա կինը մտադիր է կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանի 59-ամյա բնակչուհի Անահիտ Գեղամյանը պատրաստվում է Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզվել, եթե իշխանությունները մինչեւ երկուշաբթի չվերացնեն այն խոչընդոտները, որոնք իրեն թույլ չեն տալիս գումար վաստակել ընտանիքի 10 անդամներին պահելու համար։ Այս մասին գրում է “Չորրորդ իշխանություն” թերթը եւ հավելում. “Անահիտ Գեղամյանը գործավարական ձեռնարկության ղեկավար է, որը աշխատում է վերջերս Դավթաշեն տեղափոխված Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության հարեւանությամբ։
Կինը երեկ մեզ պատմեց, որ գործավարությունը բացելու հենց աոաջին օրվանից սեպտեմբերի 26-ից, իրեն են այցելում թաղապետարանի աշխատակիցներ, ինչպես նաեւ անհայտ անձինք, որոնք իր հասցեին սպառնալիքներ են հնչեցնում եւ ասում, որ ինքը իրավունք չունի այնտեղ աշխատել, իսկ եթե ցանկանում է մնալ եւ աշխատել այդտեղ, ապա պետք է իրենց պատկանող տարածքը վարձակալի եւ դրա դիմաց վճարի 2000 ԱՄՆ դոլար։ Տեղի ունեցածի վերաբերյալ կինը դիմել է բոլոր հնարավոր կառույցներին, երեք օր առաջ էլ դիմումներ է գրել Սերժ Սարգսյանին, Տիգրան Սարգսյանին եւ Վլադիմիր Գասպարյանին”։
Մանրամասներն՝ այսօրվա համարում




Լրահոս