Հուլիսի 4-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին ահազանգ էր ստացվել, որ Անդրանիկի փողոցի 89 շենքի բակում երիտասարդ աղջկա դի կա:
21-ամյա Ջ. Կարապետյանը, ով ինքնասպանություն գործելով իրեն ցած է նետել, սովորում էր Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրության ֆակուլտետում:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ վաղը մանկավարժական համալսարանում ուսանողների դիպլոմ ստանալու օրն է լինելու, սակայն 21-ամյա ուսանողուհին պետական ավարտական քննություններից կտրվել էր և դիպլոմ չէր ստանալու: Վարկած կա, որ հենց այս պատճառով կարող էր աղջիկը դիմել նման քայլի: Կան տեղեկություններ նաև, որ պատճառը եղել է ԲՈՒՀ-ի դասախոսներից մեկի հետ ծագած ինչ-որ խնդիրները: Այդ տեղեկությունը քննչական բաժինը քննության ընթացքում ստուգելու է: