Զինված ավազակային հարձակում Կոտայքի մարզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կոտայքի մարզում այսօր ավազակային հարձակում է տեղի ունեցել: Ժամը 04:40-ի սահմաններում անհայտ անձը՝ դիմակավորված և զինված ատրճանակով, ավազակային հարձակման է ենթարկել Արզնի գյուղի Գետաշեն թաղամասի 3-րդ փողոցի 23 տան բնակչուհի, 63-ամյա Սոնյա Ղուլղազարյանին, այս մասին տեղեկացնում է Shamshyan .com–ը:
“Գիշերը 4 անց կեսի կողմերն էր: Տանը միայնակ էի: Ոտքերի ձայն լսեցի ու երբ ննջարանից դուրս եկա դեպի խոհանոց, խոհանոցի պատուհանից ներս մտավ դիմակավորված ու ատրճանակով զինված մի հոգի և զենքի սպառնալիքի տակ ինձանից պահանջեց գումար: Նա, տեսնելով ձեռքիս մատանին և պարանոցիս վզնոցն ու կուլոնը, ստիպողաբար վերցրեց, իսկ հետո զենքի սպառնալիքի տակ ննջարանի պահարանի միջից հափշտակեց 700 հազար դրամը ու դիմեց փախուստի”,– պատմել է Սոնյա Ղուլղազարյանը։
Մանրամասները՝ Shamshyan .com-ում




Լրահոս