Չնայած Բաքվի ակնկալիքներին՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը չի մեկնել Ադրբեջան, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ նշելով, որ Երևան այցից հետո նա մեկնել է Մոսկվա:
Այն մասին, որ Երևան այցից հետո Լավրովը կմեկնի Բաքու, հայտնել էր Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Այդ մասին հայտնել էր նաև ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտնել է, որ Լավրովը կմեկնի Բաքու ավելի ուշ: Նա նաև հայտնել է, որ այս շաբաթ կհայտարարվի Լավրովի՝ Բաքու այցի օրը: