Վրաերթի է ենթարկել 17-ամյա երիտասարդին եվ դիմել փախուստի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Անհայտ ավտոմեքենայի վարորդը Աբովյանի Երիտասարդական փողոցում հոկտեմբերի 10-ին, ժամը 18.45-ին, վրաերթի է ենթարկել 17-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ ավտոմեքենայի վարորդին եւ ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:




Լրահոս