
Անգլիական «Ուոթֆորդ»-ի կիսապաշտպան Խոսե Մանուել Խուրադոն կարիերան շարունակելու է «Էսպանյոլ»-ում:
30-ամյա ֆուտբոլիստն իսպանական ակումբի հետ 3 տարվա պայմանագիր է կնքել,- տեղեկացնում է «թութակների» պաշտոնական կայքը: Սակայն տրանսֆերի գումարը չի հրապարակվում:
Նշենք, որ Խուրադոն «Ռեալ»-ի սանն է, և այդ ակումբից բացի հանդես է եկել նաև «Մալյորկա»-ի ու «Ատլետիկո»-ի կազմում, որտեղից հեռացել է 2010 թվականին: