Նոբելյան հանձնաժողովն Օսլոյում հայտարարել է Խաղաղության Նոբելյան մրցանակի 2013թ. դափնեկրի անունը։ Հեղինակավոր մրցանակի դափնեկիր է դարձել Քիմիական զենքն արգելող կազմակերպությունը (ՔԶԱԿ)՝ Սիրիայում կատարած աշխատանքի համար։ ՔԶԱԿ-ի մասնագետները տեղեկություններ են հավաքում Սիրիայում քիմիական զենքի վերաբերյալ՝ այն մինչ 2014թ. կեսը ոչնչացնելու համար։
Խաղաղության մրցանակի հավակնորդների թիվն այս տարի հասել է 259-ի, որից 50-ը կազմակերպություններ էին։ Նշենք, որ սիրիական քիմիական զենքի դեմ պայքարող՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես առաջադրվել էր Խաղաղության Նոբելյան մրցանակի:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Խաղաղության Նոբելյան մրցանակին արժանացել է Եվրոպական խորհուրդը: