ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանն ArmLur.am–ի հետ զրույցում, անդրադառնալով համացանցում տեղադրված տեսանյութի մասին Սեյրան Օհանյանի վերջերս արված մեկնաբանությանը , նշեց, որ նախարարի խոսքերն ինչ-որ ենթատեքստ ունեին:
«Կարելի է ենթադրել, թե սահամանին կանգնած տղաները ինքնագլուխ են գործել, սակայն ինչպես կարող է բանակայինն առանց հրամանի գործել, եթե նույնիսկ ջոկատներ են մարտնչում, ապա գործում են հրամանի ներքո: Ես միայն կարող եմ մեկնաբանել, որ այդ բառերի տակ ինչ-որ լուրջ բան է թաքնված: Ինչ էնշանակում առանց հրամանի սպասելու բնազդը կաշխատի և զինվորը կպաշտպանվի: Բնազդը կարող է գործել 2-3 մետրի վրա, սակայն այստեղ խոսքը 100 և ավելի մետր տարածության մասին է, եթե նման հեռավորությունից զինվորները կրակեն, իրավիճակը վերահսկողությունից դուրս կգա»:
Նա նաև ասաց, որ ցանկալի կլիներ, որպեսզի Պաշտպանության նախարարը նշեր, թե իրական է տեսանյութը, թե ոչ. «Լավ կլիներ նշեր` իրական, թե թշնամու կողմից է ստեղծվել, ես ավելի շատ հակված եմ մտածել, որ դա ապատեղեկատվություն է, քանի որ իրականություն լինելու համար այն ուղղակի սարսափելի է»: