Արցախում հացահատիկային ցանքատարածությունների մեծ մասն արդեն հնձվել է` 23,9 ցենտներ միջին բերքատվությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետությունում բերքահավաքի ենթակա 57 հազար 564,8 հեկտար ցանքատարածությունից այսօրվա դրությամբ իրականացվել է 40 հազար 891,3 հա հունձ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 33 հազար 220,9 հա-ի փոխարեն:

ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ` փաստացի հավաքվել է 97 հազար 815,3 տոննա բերք` նախորդ տարվա 91 հազար 795,5 տոննայի փոխարեն: Միջին բերքատվությունը 1 հա-ից կազմել է 23,9 ցենտներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 27,6 ց/հա-ի փոխարեն:




Լրահոս