Հայ-հունական պետական քոլեջի բակում պայթյունից տուժել է պահակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 11-ին, ժամը 09.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում՝ “Հայրենիք” կինոթատրոնի մոտակայքում, տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Արշակունյաց պողոտայի թիվ 40 հասցեում գտնվող Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի բակում տեղի է ունեցել պայթյուն, ինչից առաջացել է մոտ 0.5մ խորությամբ, 0.4մ տրամագծով փոս և վնասվել են քոլեջի ու մոտակա երկու բնակելի շենքի պատուհանները:
Պայթյունից քոլեջի պահակ Կ. Հ. (ծնվ. 1951թ.) ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով տեղափոխվել “Երևան” ԲԿ: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար: Հրշեջ-փրկարարները հեռացրել են քոլեջի և մոտակա բնակելի շենքերի վնասված պատուհանները:




Լրահոս