
Իսպանիայի արբիտրաժային դատարանը որոշում է ընդունել, որ կատալոնական «Բարսելոնա»-ն պետք է չեղյալ հայտարարի Կան Ռիգալտ շրջանում 25 հետկար հողատարածքի առք ու վաճառքի գործարքը:
Այն տեղի է ունեցել 2005-ին, երբ ակումբը ղեկավարում էր Ժոան Լապորտան: Դատարանը որոշել է, որ այդ գործարքում խախտում է տեղի ունեցել: Եթե դատարանի որոշումը չփոխվի, «Բարսելոնա»-ն ստիպված կլինի քաղաքի գանձարանին վերադարձնել այդ գործարքից ստացած 35.4 միլիոն եվրոն: Տուգանքների ու տոկոսների հետ միասին այդ գումարը կկազմի 47 միլիոն եվրո: