«Քառօրյա պատերազմը տեղի ունեցավ նաև Ղազախստանի դիրքորոշման հետևանքով»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աստանան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում նոր միջնորդի անհրաժեշտություն չի տեսնում: Այս մասին հայտարարել է Ղազախստանի ԱԳ նախարար Էռլան Իդրիսովը:

Իդրիսովը Աստանայում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հատուկ հիշատակել է, որ Մինսկի խումբ է ստեղծված, որի համանախագահներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան:

Ղազախստանի ԱԳ նախարար Էռլան Իդրիսովի հայտարարության շուրջ ArmLur.am– ը զրուցեց քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ: Վերջինս Էռլան Իդրիսովի հայտարարությունը մեկնաբանեց այսպես. «Իրենք իրենց մեջտեղ գցելու, իրենց մասին հայտարարություններ լսելու համար խոսակցություններ են վարում: Ընդհանրապես հայկական կողմը միջնորդի կարիք  ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս երբևէ չի էլ ունեցել»:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի գնահատմամբ` քառօրյա պատերազմը տեղի ունեցավ նաև Ղազախստանի դիրքորոշման հետևանքով. «Էդ նախամարդ Ալիևին նրանք անընդհատ օժանդակում էին: Տաքացրեցին էնքան, որ  պատերազմի մղեցին Ադրբեջանին, որից ոչ մի արդյունք չստացան: Հիմա չքմեղանում են, մեծ հաշվով իրենք էլ իրենց մեղքի բաժինն ունեն քառօրյա պատերազմի մեջ»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս