Երեվան բրենդ. Երեվանը հին քաղաք է, Հռոմից էլ հին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը մասնակցել է Երևանի բրենդի կոնցեպտի և վիզուալ հիմքերի շնորհանդես-ասուլիսին, որը “Երևան բրենդ” ծրագրի՝ մայրաքաղաքի բրենդի հեռանկարային զարգացմանն ուղղված նախագծերից հերթականն է։ Հայաստանցի ու արտերկրից ժամանած մասնագետներից բաղկացած աշխատանքային խումբը ներկայացրել է կատարած բազմաթիվ հետազոտությունների արդյունքում դուրս բերված և մշակված Երևանի տարածքային բրենդի, ինչպես նաև Երևան քաղաքի վիզուալ ոճի միասնական կոնցեպտները, որոնք հիմք են ծառայելու քաղաքի ձևավորման հետագա քայլերի համար։ Ծրագիրը միտված է աշխարհում Երևանը հավաք խորհրդանիշով ճանաչելի դարձնելուն։ Ամիսների աշխատանքի արդյունքում արդեն հստակեցրել են մոտեցումները, մշակել են բրենդի տառատեսակը։ 
“Գաղափարական իմաստն արդեն հստակ է։ Իհարկե, կա դեռ շատ աշխատանք՝ ամբողջացնելու արդյունքը։ Բազմաթիվ մարդիկ են մասնակցում պրոցեսին, մասնագետներից բացի, հետաքրքրված են նաև պարզապես քաղաքացիներ։ Սոցցանցերում ևս քննարկվում է, բազմազան կարծիքներ ենք լսում, ինչը շատ արդյունավետ է։ Կարծում եմ՝ կստանանք այն, ինչը հոգեհարազատ կլինի, համոզիչ կլինի մեծամասնության համար”,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից  հայտնում են, որ աշխատանքային խմբի մասնակից բրիտանացի փորձագետ Ալեքսանդր Գրանդն ընդգծել է, որ նախնական այս արդյունքը 125 կարծիքներից զտված ռացիոնալ-օգտակարն է։
“Երևանը հին քաղաք է, Հռոմից էլ հին, բայց ամենակարևորը ոչ թե հնությունն է, այլ հարատևությունը։ Այստեղ ծնվել է մարդկությունը, քաղաքակրթությունը, այստեղ ամեն ինչ արվում է խորությամբ. հենց դա էլ բնորոշում է Երևանի էությունը”,- նշել է բրիտանացի փորձագետը։
“Երևան բրենդ” ծրագրի հաջորդ նախագիծը աշխատանքային խումբը նախատեսել է ներկայացնել մեկ ամսվա ընթացքում։




Լրահոս