Այսօր Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում դժբախտ դեպք է տեղի ունեցել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ գյուղում պատահականության զոհ է դարձել 2-ամյա տղա երեխա:
Այսպես, մեզ հայտնի դարձավ, որ Ծափաթաղի տներից մեկի բակում խաղալիս լողավազանն է ընկել 2-ամյա երեխա և խեղդվել: Նրա հետ խաղացող մյուս երեխաները շտապել են հայտնել փոքրիկի մորը, սակայն, դժբախտաբար, արդեն ուշ է եղել:
Երեխան տան միակ և երկար սպասված արու զավակն էր, ուներ երեք ավագ քույրեր: