Ես հարցազրույցի ժամանակ ալկոհոլի ազդեցության տակ եմ եղել. Ձուկը ներկայացնում է կատարվածը (տեսանյութ). newsbook.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանը կրկին հանդես է եկել հարցազրույցով` ներկայացնելով իր հետ կատարվածի մանրամասները:

newsbook.am լրատվականի հետ զրույցում Իսրայելյանը ասել է, թե ինքը առաջին հարցազրույցի ժամանակ, որում մեղադրում է պատգամավորին իրեն առևանգելու մեջ, ալկոհոլի ազդեցության տակ է եղել. «Ասենք գինովցած եմ եղել ու հրավիրել եմ տնեցիքին: Դե ես ասենք, որ Ռուսաստան եմ գնացել ու սրանք վաճառել եմ, հորինել եմ, որ ինչ որ պարտք եմ ունեցել տվել եմ էսինչ մարդուն, x անուն եմ տվել, x մարդն էլ գտել ա մահանա, որ պարոն Ալեքսանյանին եմ ասել, որ տնեցիք հանգստանան` իմանալով, որ իրա մոտ գործ ունեմ, պարտք եմ տվել էդ մարդուն: Արդեն ահագին ժամանակ ա` չեմ օգտագործում, հմի սթափ եմ: Բայց ես հարցազրույցից հետո պտի գնամ խմեմ: Ես պարոն Ալեքսանյանի հետ շատ լավ հարաբերությունների մեջ եմ»:

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս