«Ի աջակցություն Ժիրայր Սեֆիլյանի» նախաձեռնության անդամները ֆեյսբուքայան էջի միջոցով հայտնում են, որ ի պաշտպանություն Սէֆիլյանի , հուլիսի 7-ին երթ կանեն դեպի Բաղրամյան 26: Հայտարարության մեջ նշվում է.
«Սերժ Սարգսյանը ցանկանում է ազատվել բոլոր այն քաղաքացիներից եւ գործիչներից, որոնք խանգարում են կամ կարող են խանգարել նրան իրագործել իր հրեշավոր ծրագրերը՝ հանձնելու ազատագրված տարածքները, Արցախ ռուսական խաղաղապահներ մտցնելու եւ այլն, մի խոսքով կատարելու ի սկզբանե իրեն տրված առաջադրանքը:
Բոլոր այն քաղաքցիներին, ովքեր կիսում են Ժիրայր Սեֆիլյանի տեսակետները առաջարկում եմ հուլիսի 7-ին ժամը 12:00-ին Ազատության հրապարակից շարժվենք Բ-26 մեզ հետ ունենալով «Ես եմ Ժիրայր Սեֆիլյանը», «սերժիկ դավաճան» եւ նմանատիպ այլեւայլ գրառումներով պաստառներ,ընդհանուր թեմայի մեջ սահմանափակումներ չկան»:
«Մենք օգտվելու ենք մեր սահմանադրական իրավունքից՝ այն է, երթի մասնակիցների թիվը չի անցնում հարյուր հոգուց, կրում է խաղաղ բնույթ եւ հատուկ իրազեկման կարիք չունի, իսկ եթե հարյուրից առավել կլինեն, այսինքն կլինեն մարդիք, որոնք նույնպես ինքնաբուխ կմիանան, կրկին ոստիկանությունը խոչընդոտել չի կարող, քանի որ այն արդեն կվերածվի ինքնաբուխի եւ կրկին կկրի խաղաղ բնույթ, մի խոսքով մենք առավելագույնս պիտի ձգտենք առանց ավելորդ միջադեպերի գհանք Բ-26, ասենք ազգադավ Սերժին մեր ասելիքը եւ վերադառնանք ազատության հրապարակ: Խելամիտ ակտիվությունը խրախուսելի է»,-նշվում է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը՝ որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):