Այսօր` ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան ,Հանրապետականե մարզադաշտում կայանալու է Հայաստանի եւ Բուլղարիայի ազգային հավաքականների հանդիպումը:
“Հանրապետական” մարզադաշտի տարածքում շարունակվելու է հանդիպման տոմսերի վաճառքը: Մարզադաշտի մուտքերի մոտ մարզասերների կուտակումներ թույլ չտալու նպատակով, տոնական մթնոլորտին մասնակից լինելու համար Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բոլոր երկրպագուներին խնդրում է “Հանրապետական” մարզադաշտ ներկայանալ հանդիպման սկզբից 2 ժամ շուտ՚ ժամը 17:00-ին:
Բոլոր երկրպագուներին խնդրում ենք նաեւ մարզադաշտ չբերել արգելված իրեր՚անվտանգության ծառայությունների աշխատանքների արդյունքում ավելորդ կուտակումներ չստեղծելու համար. տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Մարզադաշտ բերել արգելվում է`
Զենք
Ճայթռուկներ
Ծակող, կտրող, հրավառվող իրեր
Պրոֆեսիոնալ վիդեո, աուդիո, ֆոտո սարքավորումներ
Կենդանիներ
Գնդակներ
Փայտյա և մետաղյա դրոշակաձողեր
Ալկոհոլային խմիչքներ
Ամեն տեսակի շշեր և տարաներ
Պաստառներ, դրոշներ՝ վիրավորական և/կամ ռասիաստական գրություններով
Վուվուզելաներ
Շեփորներ
Լազերային լույսեր և ցուցիչներ