ԱՎԾ-ն շարունակում է թվերի ավանդական դարձած «նկարչությունը». «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը շարունակում է թվերի ավանդական դարձած «նկարչությունը»: Այսպես՝ օրերս հրապարակված տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին հինգ ամիսների արդյունքներով Հայաստանում ձկնորսության ընդհանուր արտադրության ծավալը կազմել է 13 միլիարդ 171 միլիոն 300 հազար դրամ: Ըստ ԱՎԾ-ի՝ այդ ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 3 տոկոսով:

Սակայն ողջ խնդիրն այն է, որ նույն ԱՎԾ-ի՝ դեռեւս անցած տարի հունիսի 30-ին հրապարակած տվյալի համաձայն՝ 2015-ի առաջին հինգ ամիսներին Հայաստանի ձկնորսության արտադրության ընդհանուր ծավալը կազմել է 13 միլիարդ 272 միլիոն 800 հազար դրամ: Այսինքն՝ վերը բերված թվերը վկայում են այն մասին, որ այս տարվա հինգ ամիսների արդյունքներով Հայաստանում ձկնորսության արտադրության ծավալները, անցած տարվա համեմատ, նվազել են 101 միլիոն 500 հազար դրամով: Իսկ թե այս փաստն ԱՎԾ-ն ինչպես է իբրեւ աճ ներկայացրել, թերեւս միայն այդ կառույցի մասնագետներին է հայտնի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս