
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիթեչյանը, որի 75-ամյակը կլրանա հուլիսի 26-ին, մի քանի անգամ դիմում է գրել՝ վաստակած հանգստի անցնելու համար, նրան ասել են` համբերի: Բանն այն է, որ այդ պաշտոնը դեռ «հնուց» պահված է Էդվարդ Նալբանդյանի համար: 2017-ին, ըստ ամենայնի, նրան կրկին «Ֆղանս» կտանեն: Նոր Սահմանադրությամբ կարեւորվում է ԱԳՆ ֆունկցիան, եւ ԱԳ նախարար-փոխվարչապետ կոնֆիգուրացիա է գործելու: Արդեն որոշված է՝ Նալբանդյանը չի շարունակելու գործունեությունը, այս պահին տրվում են ապագա ԱԳ նախարար-փոխվարչապետի մի քանի անուններ, հիմնականում նախագահական երիտթիմից, ամենահավանականը Վիգեն Սարգսյանն է»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: