«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ ՀՅԴ-ՀՀԿ դաշինքի արդյունքում Արարատի փոխմարզպետի պաշտոնը ստանձնած դաշնակցական Հայրապետ Բաբայան այս օրերին զբաղված է սեփական կուսակցության դիրքերն ամրապնդելու «սուրբ» գործով:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Բաբայանն այս օրերին ակտիվորեն այցելում է Արարատի մարզի գյուղեր և իր կուսակիցներին հրահանգում թեկնածուներ առաջադրել ՏԻՄ ընտրություններում դաշնակցությունը ներկայացնելու համար:
Փոխմարզպետը մասնավոր զրույցներում կարևորում է ՏԻՄ ընտրությունները՝ ասելով, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ն վարչական ռեսուրսներ ունենա և կարողանա ապահովել խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ քվեները»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: